Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արևմտյան դեմոկրատիայի մարմնավորումը

Արևմտյան դեմոկրատիայի մարմնավորումը
12.12.2022 | 07:33

Այսօր տեսնում ենք արևմտյան դեմոկրատիայի մինչև խորքը այլասերված և փտած էության խտացած մարմնավորումը Ուկրաինա կոչվող ռեժիմի մեջ։


Ուկրաինային նայելով կարելի է հստակ հասկանալ, թե ինչպիսին չպետք է լինի պետությունը, նրա ղեկավարը, ինչպիսին չպետք է լինի մարդը, նույնիսկ՝ ինչպիսին չպետք է լինի հայը։
Ճիշտ ապրելու կանոնները գրված են Աստվածաշնչի մեջ, սակայն եթե առարկայապես մարդը նայի Ուկրաինայում տեղի ունեցող երևույթներին և իր կյանքում անի ճիշտ հակառակը, ապա շատ կարևոր հարցերում սխալվելու հավանականությունը կտրուկ կնվազի։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 15108

Մեկնաբանություններ